Արտադրություն
«Գորիս Գամմա» ԲԲԸ-ի արտադրական տարածքների ընդհանուր մակերեսը 5000 քմ-ից ավելի է:
- Մեքենաշինկական արտադրամաս – համալրված է տարբեր տեսակի մեքենաներով եւ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել բարդ մեխանիկական մասերի և տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն:
- Հատուկ սարքավորումների հավաքման արտադրամաս – համալրված է էլեկտրոնային սարքավորումների և էլեկտրական տեխնիկայի տեղադրման, կարգավորման եւ հավաքման համար նախատեսված գործիքներով և սարքավորումներով:
- Էլեկտրաշարժիչների հավաքման արտադրամաս – համալրված է կոլեկտորային էլեկտրական շարժիչների եւ կենցաղային սարքերի արտադրության համար նախատեսված հաստոցներով, գործիքներով եւ սարքավորումներով:
- Օպտիկական սկավառակների և կոդային դիմակների արտադրամաս – համալրված է օպտիկական սկավառակների, ապակե եւ քարե դետալների ճշգրիտ մշակման, վակոումային փոշոտման եւ ֆոտոլիտոգրաֆիայի մեթոդով ծածկելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով եւ սարքավորումներով:
- Գալվանածածկույթի և դետալների ու ապրանքների ներկման հաստատություն
- Շինարարական աշխատանքների եւ եռակցման վերանորոգման հաստատություն
Արտադրամասում գործում են `
- Կոնստրուկտրատեխնոլոգիական բաժին
- Տեխնիկական հսկողության բաժին
- Մեքենաշինության եւ ավտոմատացման բաժին
- լաբորատոր թեստերի բաժինը
Կիրառվող տեխնոլոգիաները`
- Էլեկտրոնիկա
- Էլեկտրատեխնիկա
- Մեքենաշինություն
Ատեստացիա`
Մեր ընկերությունը օժտված է միջազգային ճանաչված արտադրողների լաբորատոր սարքավորումների լիարժեք համակազմով:
Բոլոր գործիքները ստուգված և թույլատրված են որպես չափման եւ փորձարկման գործիքներ ստորև նշված աշխատանքների համար:
- Մեխանիկական ազդեցությունները(թրթռումային դիմացկունություն, թրթռումային կայունություն, հարվածի դիմացկունությունը, հարվածի կայունությունը)
- Կլիմայական ազդեցությունները( դիմացկունությունը խոնավության նկատմամբ, դիմացկունությունը բարձր և ցածր ջերմաստիճաններում)
- Անվտանգության պահանջները
- Մեխանիկական եւ էլեկտրական պարամետրերի չափում
ՌԴ Պաշտպանության նախարարության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի 22-րդ ԱՏԳ-ն պարբերաբար հավաստում է փոխարկիչների արտադրության կարևորությունը` փորձարկելու համար Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ընթացիկ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, լավ որակի արտադրանքի կայուն թողունակության ունակությունն ու պատրաստակամությունը:
Որակի քաղաքականություն՝
որակի գլխավոր քաղաքականությունը հիմնված է ISO ստանդարտների վրա:
Հիմնական նպատակ – Ստեղծել սպառողի պահանջներին առավելագույնս բավարարող արտադրանք, որոնք կհամապատասխանեն բնապահպանության և անվտանգության չափանիշներին:
Առաջնային խնդիրներ`
- Արտադրանքի համապատասխանեցում ազգային եւ միջազգային չափանիշներին.
- Սերտիֆիկացված արտադրանքի տրամադրում
- տրամադրվող ապրանքի որակի բարելավում
խնդիրներ լուծման հիմնական ուղիները`
- ապրանքի մատակարարում մրցունակ գներով, ապահովելով մատակարարման ծավալը
- առկա շուկաների ընդլայնում եւ նոր շուկաների նվաճում
խնդիրներ լուծման հիմնական սկբունքները՝
- հաճախորդների պահանջների առաջնահերթություն
- որակի հետ կապված խնդիրների կանխարգելում
- աշխատակազմի և կառավարության պատասխանատվության զգացում